«Մի անհանգստացեք, նա համարժեք պատասխան կտա»․ Ալեքսիս Օհանյանը քաջալերել է պարտված Սերենա Ուիլյամսին (լուսանկար)

Co-Founder of Reddit Alexis Ohanian and Serena Williams attend the HBO New York Premiere of 'Being Serena' at Time Warner Center on April 25, 2018 in New York City. (Photo by ANGELA WEISS / AFP) (Photo credit should read ANGELA WEISS/AFP/Getty Images)

Ամերիկյան Reddit ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը կնոջ՝ ամերիկացի պրոֆեսիոնալ թենիսիստուհի Սերենա Ուիլյամսի ամենամեծ երկրպագուն է․ 38-ամյա Օհանյանը նախօրեին Ֆրանսիայի թենիսի բաց առաջնության տրիբունայից լուսանկար է հրապարակել, որտեղ, լայն ժպիտը դեմքին և հաղթական բռունցքը վեր պարզած, քաջալերում է կնոջը։

«Միշտ չափազանց բարձր եմ ծափահարում։ Մի՛շտ։ Մի՛ անհանգստացեք, ՄԱՅՐԻԿԸ համարժեք պատասխան կտա»,- Ֆրանսիայի թենիսի բաց առաջնությունում կիրակի Ուիլյամսի պարտությունից օրեր անց Instagram-ում գրել է հայազգի գործարարը։

Համացանցի օգտատերերը գնահատել են Օհանյանի հոգատարությունը և նվիրվածությունը։

«Այն, թե ինչպես են այս ընտանիքում աջակցում միմյանց, հիացմունքի է արժանի»,- գրել է օգտատերերից մեկը, մեկ ուրիշն էլ Օհանյանին անվանել է «հպարտ ամուսին»։

Նշենք նաև, որ Reddit-ի համահիմնադիրը դստեր՝ 3-ամյա Ալեքսիս Օլիմպիա Օհանյանի հետ Ֆրանսիայի բաց առաջնության ամբողջ ընթացքում տրիբունայից հետևել և քաջալերել է կնոջը։