«Ես խելոք, լսող կին եմ». Մերի Մակարյանը՝ դստեր դեմքն այլևս ցույց չտալու պատճառի մասին

Հաղորդավարուհի, դերասանուհի Մերի Մակարյանը տևական ժամանակ է` խուսափում է իր էջերում տեղադրել դստեր՝ Էլիզայի լուսանկարները: Մերին Ինստագրամի իր էջի Stories բաժնում տեսանյութեր է հրապարակել և պատասխանել հարցին, թե ինչո՞ւ է սկսել լուսանկարներում փակել դստեր դեմքը: Դերասանուհին ընդգծել է, որ դա իրեն ամենաշատ տրվող հարցն է:

«Շատ կցանկանայի Էլիզային խոշոր պլանով ցույց տալ, բայց ամուսինս չի ուզում: Քանի որ ես խելոք, լսող կին եմ, փակում եմ նրա դեմքը ծաղիկով: Երբ մի քիչ էլ մեծանա, կարծում եմ՝ ամեն ինչ լավ կլինի»,- ասել է նա:

Նշենք, որ նախկինում դերասանուհին դստեր հետ հրապարակումներ անում էր, նույնիսկ ֆոտոշարք էր իրականացրել, երբ Էլիզան դեռ 10 օրական էր:

Մերին ամուսնությունից հետո բնակվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում, քանի որ ամուսինը՝ Վարդանը, այնտեղից է: Զույգի դուստրը օգոստոսին կդառնա 2 տարեկան: