Hermès-ը ներկայացրել է հանրահայտ Birkin պայուսակների «բուսական» կրկնօրինակները (լուսանկարներ)

Ֆրանսիական հեղինակավոր Hermès նորաձևության տունն Instagram սոցիալական ցանցի իր պաշտոնական միկրոբլոգում ներկայացրել է արդեն դասական դարձած Birkin պայուսակների լիովին ուտելի տարբերակները, որոնք պատրաստվել են իսկական բանջարեղենից:

Այս մասին գրում է Luxury Launches-ը, նշելով՝ մոդելների ստեղծման վրա աշխատել է նկարիչ և դիզայներ Բեն Դենցերը:

Բուսական ծագում ունեցող Birkin մոդելի պայուսակները բնօրինակի ճշգրիտ կրկնօրինակն են: Այս պահին ապրանքանիշի Instagram-ում ներկայացված է պայուսակի 3 տարբերակ՝ պատրաստված ծնեբեկից, կաղամբից և վարունգից:

Նշվում է՝ Բեն Դենցեր իր անձնական միկրոբլոգում ցույց է տալիս պայուսակների ստեղծման փուլ առ փուլ գործընթացը: Նա հրապարակել է նաև պայուսակի մի քանի այլ տարբերակ, որոնք պատրաստված են մրգերից, մասնավորապես, բանանից և խնձորից: