«Միլաս`ամենաապահով ձեռքերում». Սիլվա Հակոբյանը հայ զինվորների հետ լուսանկար է հրապարակել

Սիրված երգչուհի Սիլվա Հակոբյանն Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել դստեր`Միլայի և հայ զինվորների մասնակցությամբ։

Կադրում երեք երիտասարդ են` զինվորական համազգեստով, որոնցից մեկը գրկել է երգչուհու դստերը։ «Միլաս`ամենաապահով ձեռքերում»,- գրել է երգչուհին։

Նրա հետևորդներին շատ է դուր եկել լուսանկարը, նրանք մի շարք դրական մեկնաբանություններ են գրել։ «Հզորներն ու Միլան», «Ամենահզորը հայ զինվորն է», «Խաղաղ ու անփորձանք ծառայություն ձեզ»,- գրել են նրանք։

Հիշեցնենք` Սիլվա Հակոբյանի դուստրը լույս աշխարհ է եկել 2020թ.-ի օգոստոսի 6-ին։ Սիլվան հղիության ողջ ընթացքում կապ էր պահում երկրպագուների հետ ջերմ լուսանկարների միջոցով։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Silva Hakobyan (@silvahakobianofficial)