«Միայն առաջ, ես միշտ կողքիդ եմ». Արմինկայի շնորհավորանքը որդուն՝ տարրական դպրոցն ավարտելու առթիվ

Երգչուհի Արմինկան Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու՝ Ալեքսի լուսանկարները՝ տարրական դպրոցն ավարտելու առթիվ:

«Սա էլ այսպես: Ալեքսն ավարտեց տարրական դպրոցը, ինչպես տեսնում եք, օնլայն, ու փոխադրվեց միջին դպրոց: Հուսանք՝ աշխարհը կվերադառնա իր բնականոն ու օֆլայն կյանքին, մեր երեխաներն էլ կվերադառնան դպրոց՝ իրենց ուսուցիչների ու ընկերների մոտ:

Միայն առաջ, տղե՛ս, դեպի ուսում ու դեպի հաջողություն: Ես միշտ կողքիդ եմ»,- գրել է նա:

Նշենք, որ երգչուհու որդին օգոստոսին կդառնա 12 տարեկան: Արմինկան 2016 թվականից բնակություն է հաստատել Ամերիկայի Միացյալ Նահանգներում:

Օրերս իր էջում կազմակերպված հարցուպատասխանի ժամանակ հետևորդները հետաքրքրվել էին, թե Արմինկան երբևէ կրկին կվերադառնա՞ Հայաստան մշտական բնակության նպատակով: Արմինկան պատասխանել էր՝ «Միգուցե»: