Յուղոտ մաշկի խնամքը բավական բարդ է ու մեծ ջանքեր է պահանջում, քանի որ նման մաշկը հաճախ է բորբոքվում և բավական զգայուն է արտաքին անբարենպաստ պայմանների նկատմամբ։ Յուղոտ մաշկը ճիշտ խնամելու և մաշկային խնդիրներից խուսափելու համար հարկավոր է շատ ուշադիր լինել կոսմետիկ միջոցներն ու խնամքի պարագաներն ընտրելիս և օգտագործել բացառապես այն խնամքի միջոցները, որոնք նախատեսված են յուղոտ մաշկի համար։
Ներկայում նման միջոցները գտնելը դժվար չէ, սակայն հնարավոր ալերգիկ ռեակցիաներից խուսափելու համար մասնագետները խորհուրդ են տալիս այնուամենայնիվ նախապատվությունը տալ բնական միջոցներին, որոնք չեն պարունակում քիմիական ագրեսիվ բաղադրիչներ և չեն առաջացնում կողմնակի բարդություններ, ուստի ձեր ուշադրությանն ենք ներկայացնում նմանատիպ երկուս բաղադրատոմս, որոնք կօգնեն մաքրել, սնուցել ու թարմացնել յուղոտ մաշկը։
- 1 բաժակ մասուրի չորացրած հատապտուղներին ավելացնել 1 բաժակ ջուր, դնել կրակին ու եփել 15 րոպե, այնուհետև թողնել թուրմը սառչի, քամել և ավելացնել 100 մլ օղի։ Ստացված թուրմը հարկավոր է կիրառել որպես լոսյոն մաշկը կանոնավոր մաքրելու համար։
- 2 ճաշի գդալ քերիչով մանրացրած դդմիկին ավելացնել 1 ճաշի գդալ կաթնաշոռ ու 5 կաթիլ վաղենակի թուրմ, լավ խառնել, այնուհետև քսել դիմակը մաշկին ու թողնել 15-20 րոպե։