«Փոխադրվեցինք 5-րդ դասարան»․ Անահիտ Սիմոնյանի լուսանկարները որդու հետ և հաջողակ ու վստահ կին լինելու 3 հատկանիշը

Երգչուհի, դիզայներ Անահիտ Սիմոնյանն Ինստագրամի իր էջում որդու՝ 10-ամյա Արմանի հետ լուսանկարներ է հրապարակել սրճարանից և նշել, որ հենց այդպես են անցնում իրենց համատեղ երեկոները։

Անահիտը նաև գրել է, որ որդին ավարտում է տարրական դպրոցը․ «Որքան արագ է թռչում ժամանակը, մենք փոխադրվում ենք 5-րդ դասարան»։

Մեկ այլ հրապարակմամբ Անահիտն անդրադարձել է վստահ և հաջողակ կին լինելու երեք կարևոր հատկանիշի։ «Սեր ինքդ քո հանդեպ, վստահություն․ կանացիություն։ Հիշեք և ձեր մեջ զարգացրեք հենց այս հատկանիշները, թանկագիններս»,- գրել է երգչուհին։