«Մի քանի կանոն հոգու երջանկության համար»․ Լիլիթ Բասյանը հետաքրքիր խորհուրդներով է կիսվել

Սննդաբան Լիլիթ Բասյանը հաճախ է Ինստագրամի իր էջում կիսվում օգտակար խորհուրդներով՝ չմոռանալով նաև ժամանակ առ ժամանակ ցույց տալ ընտանեկան կամ անձնական լուսանկարներ ևս։

«Մի քանի կանոն հոգու երջանկության համար.

1. Ամեն առավոտ արթնանալիս շնորհակալություն հայտնեք նոր օրվա համար,
2. Շաբաթը մի օր տրամադրեք ձեզ,
3. Մի լսեք բացասականը, շրջանցեք այն,
4. Ձեր գլխում տեղ թողեք միայն լավ մտքերի համար,
5. Գտեք ճշմարտությունը ձեր սրտում և թույլ տվեք, որ այն երգի»,- գրել է Լիլիթը։

Հավելենք, որ ավելի վաղ սննդաբանը որդու հետ լուսանկար էր հրապարակել՝ նշելով, որ Ալեքսանդրն այս տարի ավարտեց 1-ին դասարանը։