Կտրուկ նիհարած Լիլուն կիսվել է նոր լուսանկարներով՝ զարմացնելով իր հետևորդներին

Երգչուհի Լիլուն դստեր՝ Մարիայի ծնունդից հետո պարբերաբար խոսում է ավելորդ քաշի մասին և նշում, որ փորձում է վերականգնել կառուցվածքը։

Կտրուկ նիհարած երգչուհին կիսվել է նոր լուսանկարներով, որոնք հետաքրքրություն են առաջացրել երիրպագուների շրջանում:
Լիլուն ավելի վաղ հայտնել էր, որ ծննդաբերությունից հետո, ընդհանուր առմամբ, արդեն նիհարել է 18 կգ։
Այս արդյունքին երգչուհին հասել է միայն սննդակարգ պահելով, սպորտով դեռ չի զբաղվում։

Ավելի վաղ երգչուհին գրել էր․ «Թվում է՝ դժվար է, բայց ավելի դժվար է զոռով խցկվել այն զգեստի մեջ, որը մենք շատ հավանում ենք»։