«Գուչիի» հայ մոդել Արմինե Հարությունյանի մայրիկի լուսանկարն և նրանց ակնհայտ նմանությունը

«Գուչիի» ցուցադրությանը մասնակցած հայ մոդել Արմինե Հարությունյանն Ինստագրամի իր էջում հրապարակել է մայրիկի արխիվային լուսանկարը և գրել. «Իմ ամեն ինչ: Մայրս այստեղ ինձնով հղի է»:

Լուսանկարի մեկնաբանություններում Արմինեի հետևորդները նկատել են, որ նրա մայրիկը գեղեցիկ է, Արմինեն նրան է նման:

Նշենք, որ Արմինեն այժմ մոդելային ակտիվ գործունեություն չի ծավալում: Արմինեն նկարիչների ընտանիքից է, մասնագիտությամբ գրաֆիկ-դիզայներ է:

Հիշեցնենք, որ նա «Գուչի» ապրանքանիշի ցուցադրությանն էր մասնակցել 2019 թվականին: Բեռլինում զբոսանքի ժամանակ նրան լուսանկարել էին, ուղարկել «Գուչի» ընկերություն: Արդեն Երևանում Արմինեն հաղորդագրություն էր ստացել՝ «Գուչիի» ցուցադրությանը մասնակցելու առաջարկով: Տևական ժամանակ նա ակամա սկսել էր զբաղվել մոդելային գործունեությամբ: