Շատերն են ձգտում զարմացնել ու հիացնել իրենց սոցիալական կայքերի հետևորդներին՝ նրանց ներկայացնելով բացառիկ լուսանկարներ, որոնք ստանալու համար անգամ կարելի է դիմել վտանգավոր քայլերի:
Ցանկանալով ստանալ գեղեցիկ ու յուրահատուկ լուսանկար՝ շատերը զրկվում են իրենց կյանքից:
Բրիտանուհի Շելբին սոցիալական կայքերի օգնությամբ ծանոթացել էր հմայիչ բրազիլացու հետ: Իրենց առաջին ժամադրության ընթացքում սիրահարները որոշեցին յուրահատուկ ֆոտոսեսիա կազմակերպել:
Ցավոք, այս լուսանկարը վերջինը դարձավ 23-ամյա բրիտանուհու համար:
Երկու մտերիմ ընկերուհիները՝ Սոֆին և Քորթնին, շտապում էին հասնել իրենց ավարտական երեկոյին:
Աղջիկներն օրեր անց պետք է մեկնեին իրենց հայրենիքից, որպեսզի ուսում ստանային արտասահմանում, նրանք որոշեցին վերջին անգամ լուսանկարվել, որովհետև մի քանի տարի այլևս չէին տեսնվելու:
Ցավոք, նրանց անուշադրության պատճառով ավտովթար տեղի ունեցավ. Սոֆիին բժիշկները կարողացան փրկել, բայց Քորթնին մահացել էր տեղում:
32-ամյա իսպանացի Ջորջիո Գոնսալեսը ցլամարտի ժամանակ անդադար փորձում էր լուսանկավել ցուլերի հետ՝ չնկաատելով, թե ինչպես այդ հսկա կենդանիներից մեկը մոտեցավ իրեն:
Ջորջիոյի մոտ սկսվել էր ներքին արյունահոսություն. բժիշկներին չհաջողվեց նրան փրկել: