Ո՞ւմ է հակացուցված արևայրուքը. բացատրում է մասնագետը

Որոշ կոսմետիկ պրոցեդուրաներից հետո խորհուրդ չի տրվում արևի տակ գտնվել։ Այս մասին հայտնել է կոսմետոլոգ, բյութի-նուտրիցիոլոգ Աննա Կուգուկը։

«Առաջին հերթին խորհուրդ չի տրվում արևայրուք ընդունել գրեթե բոլոր պիլինգներից հետո (որոնք նվազեցնում են վերնամաշկի շերտը) երկու շաբաթվա ընթացքում։ Հետևանքն անցանկալի պիգմենտացիան կլինի»,- պարզաբանել է Աննա Կուգուկը։

Երկրորդ հակացուցումը կապված է կոսմետիկ միջոցների օգտագորման հետ, որոնց բաղադրության մեջ թթուներ կան։ Կոսմետոոլոգը խորհուրդ է տվել այդպիսի միջոցները թողնել աշուն-ձմեռ շրջանին կամ օգտագործել միայն գիշերը։

Արևից խուսափելու երրորդ պատճառը դեմքի մաշկի խրոնիկական հիվանդությունն է։

«Եվս մեկ հակացուցում է ռոզացեան․ դա աուտոիմուն հիվանդություն է, որն արտահայտվում է մաշկի ծածկույթի կարմրությամբ։ Դրանք արևայրուքի հակացուցումների «երեք կետաձկներն են»»,-պատմել է Աննա Կուգուկը։

Մաշկն ագրեսիվ ճառագայթումից պաշտպանելու համար փորձագետը խորհուրդ է տալիս արևապաշտպան քսուք օգտագործել։ Նրա խոսքով՝ դա պետք է անել պարտադիր կերպով, եթե ուլտրամանուշակագույն(UV) ինդեքսը 4 և ավելի է։

«Այդ ցուցիչը երևում է ցանկացած սմարթֆոնում՝ եղանակի տեսության հավելվածում։ Ցանկալի է ունենալ ֆիզիկական, այլ ոչ թե քիմիական ֆիլտրերով SPF քսուք․ քիմիականները կարող են ազդել հորմոնալ համակարգի, դետոքսիկացիայի օրգանների վրա»,-բացատրել է մասնագետը։

Նրա խոսքով՝ նրանց համար, ովքեր ոչ մի հակացուցում չունեն, ավելի լավ է արևային լոգանք ընդունել առավոտյան՝ մինչև ժամը 10։00-ը, կամ երեկոյան՝ 17։00-ից հետո։

Մյուս ժամերին ավելի լավ է խուսափել արևի ուղիղ ճառագայթներից, գտնվել ստվերում կամ հագուստով ծածկված լինել և օգտագործել արևապաշտպան ակնոցներ։