Christian Dior-ն Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտը «պոդիումի» կվերածի

Christian Dior նորաձևության տունը նախապատրաստվում է այսօր երեկոյան Աթենքի Պանաթինաիկոս մարզադաշտում կայանալիք ցուցադրությանը, որը տեղի է ունենում ի պատիվ Հունական հեղափոխության 200-րդ տարեդարձի, հայտնում է Greek City Times թերթը։

Նորաձևության տունը ներկայացնելու է հունական ազդեցությունը եվրոպական քաղաքակրթության զարգացման վրա։

Միաձուլելով ավանդույթներն ու արդիականությունը՝ Dior Cruise Collection-ը կարևորելու է հունական ավանդական ձեռագործությունը և լույսի (phos) և գեղեցկության (kallos) հին հունական գեղագիտական արժեքները: Այս հավաքածուն ստեղծելու համար Christian Dior-ը համագործակցել է հույն ստեղծագործողների հետ՝ մասնագիտանալով մանածագործության, ասեղնագործության և մետաքսի, խեցեգործության և զարդերի պատրաստման ոլորտներում։

Միջոցառումը, որը հյուրընկալելու է 400 բարձրաստիճան հյուրերի, կայանալու է այսօր երեկոյան։