«Սա կարևոր իրադարձություն է իմ կյանքում». երգչուհի Մարգարիտա Պոզոյանը ուրախ լուր է հայտնել

Հեղինակ և կատարող, «Ձայնը» նախագծի առաջին եթերաշրջանի ֆինալիստ Մարգարիտա Պոզոյանն Ինստագրամի իր բաժանորդներին պատմել է իր կյանքում ամենակարևոր իրադարձության մասին, որը տեղի է ունեցել Հայաստանում: Տեղադրված լուսանկարում աղջկա ձեռքին հայկական անձնագիր է։

«Ընկերներ։ Սա, իրոք, շատ կարևոր իրադարձություն է իմ կյանքում»,- գրել է նա` հավելելով, որ բազմաթիվ շնորհավորանքներ է ստացել։

Նշենք, որ վերջերս Երևանում կայացել են Մարգարիտա Պոզոյանի համերգները։ Նա Ինստագրամում տեղադրել է մի քանի լուսանկար ու տեսանյութ ՝ իր համերգներից ու երևանյան զբոսանքներից։

Երգչուհին խոստովանել է, որ Երևանն ու Հայաստանն իրեն ուժ և էներգիա են տալիս, և նա գալիս է այստեղ լիցքավորվելու համար:

Հայտնի է դարձել նաև, որ Պոզոյանի նոր երգերից մեկի տեսահոլովակը ներկայումս նկարահանվում է Հայաստանում։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от МАРГАРИТА ПОЗОЯН (@pozoyan_official)

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от МАРГАРИТА ПОЗОЯН (@pozoyan_official)