Անջելինա Ջոլի. «Աշխատում եմ լաց չլինել»

Անջելինա Ջոլիի 18-ամյա որդին՝ Մեդոքսը, մեկնել է Հարավային Կորեա, որպեսզի հաջորդ 4 տարիների ընթացքում սովորի տեղի լավագույն համալսարաններից մեկում:
Ջոլին որոշել էր նույնպես գնալ Հարավային Կորեա և տեսնել՝ ինչ պայմաններում է այնտեղ ապրելու իր որդին:
Լրագրողների հետ զրույցում Ջոլին շատ հուզված էր և չէր կարողանում բաժանվել որդուց:

«Այսօր արդեն վերադառնալու եմ: Աշխատում եմ լաց չլինել: Մեդոքսի համար էլ է դժվար: Արդեն սպասում եմ, երբ է նա վերադառնալու»,- ասել է Անջելինա Ջոլին օդանավակայանում, երբ պատրաստվում էր վերադառնալ Հարավային Կորեայից:
Մեդոքսը դերասանուհուն խոստացել է արձակուրդին և բոլոր տոներին վերադառնալ ու լինել ընտանիքի հետ:
Մեդոքսի հայրը՝ Բրեդ Փիթը, չէր եկել որդուն հաջողություն մաղթելու:
Երկրպագուներից շատերը կարծում են, որ դրա պատճառը, պարզապես, նրա զբաղվածությունն էր: