Կենդանակերպի ո՞ր նշաններն են դատապարտված միայնության

Աղեղնավոր
Կենդանակերպի այս նշանը չափազանց պահանջկոտ է: Նրանք իրենց համարում իդեալական ու ջանում են գտնել հենց այդպիսի զուգընկեր, սակայն անթերի մարդու գտնելն այդքան էլ հեշտ չէ:
Աղեղնավորները հեշտ են սիրահարվում, սակայն կարող են հիասթափվել սովորական մանրուքների պատճառով:
Նրանք ամբողջ կյանքում աշխատում են կատարելագործվել և նույնն էլ պահանջում են դիմացինից:
Աղեղնավորներն իրենք են իրենց դարձնում միայնակ: Նրանք չեն սիրում հարմարվել, զիջել, ներել, հանդուրժել, իսկ ընտանեկան կյանքում այս արժանիքները պարտադիր են:

Ցուլ
Ցուլերը կենդանակերպի ամենադժգոհ և փնթփնթան ներկայացուցիչներն են: Նրանց հնարավոր չէ գոհացնել: Ցուլերը միշտ համեմատում են իրենց զուգընկերոջը մյուսների հետ, և գտնելով նրանից լավին՝ միանգամից հիասթափվում են իրենց սիրելիից:
Ցուլերի միայնության պատճառը նրանց էգոիզմն է: Նրանք երբեք ոչինչ չեն զոհաբերի հանուն իրենց ընտրյալի:


Խոյ
Կենդանակերպի այս նշանն այդքան էլ տխուր չէ, որ միշտ միայնակ է, որովհետև նրանք անտարբեր են ամեն ինչի և բոլորի նկատմամբ:
Խոյերի հանգստությունն ու ներքին խաղաղությունը շատ ժամանակ նման է կատարյալ անտարբերության:
Նրանք հավասարակշռված են, զուսպ ու կարծում են, որ կարող են հսկել ամեն բան:
Իրականում, իրենց բնավորության այդ գծերով նրանք վանում են բոլոր մտերիմ ու հարազատ մարդկանց: