«Սա հիթ է». Գարի և Լիզա Գալկինները հայրիկի ծննդյան օրն անակնկալ են մատուցել (տեսանյութ)

Մաքսիմ Գալկինի և Ալլա Պուգաչովայի երեխաները` Գարին և Լիզան, որոշել են ուրախացնել հայրիկին արտասովոր շնորհավորանքով։ Հայտնի երգիծաբան և հեռուստահաղորդավար Մաքսիմ Գալկինը հունիսի 18-ին 45 տարեկան դարձավ։

Մեկնաբանություններում օգտատերերը նշել են, որ Գալկինն ու Պուգաչովան հրաշալի ընտանիք ունեն, երեխաներն էլ շատ դաստիարակված են։ Նրանց տոնական երգը հավանության արժանացել շատերի կողմից։

Արտիստը շնորհավորանքներ է ստանում ընկերներից, գործընկերներից և երկրպագուներից։  Բայց նախևառաջ ընտանիքի անդամներից։ Գարի և Լիզա Գալկինները հոր համար ռեփ են կատարել։ Այդ երգով նրանք շնորհավորել են հայրիկի ծննդյան օրն ու նշել, որ «նա արժանի և խելացի, օրինակելի, հավատարիմ և ուժեղ տղամարդ է մեծացել»։

Գարին և Լիզան խոստովանել են, որ ուրախ են նրա երեխաները լինելու համար և ուզում են նրա պես լինել։

«Սա հիթ է», «Վաու։ Ինչ հիանալի շնորհավորանք է։ Երեխաները հրաշք են», «Որքան լավ է նման բան տեսնելն ու լսելը», «Բրավո ռեփի աստղերին»,- այսպիսի մեկնաբանություններ են թողել Գալկինի երկրպագուները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացած են 2011 թվականից։ Ամուսինները երկու երեխա են դաստիարակում` երկվորյակներ Լիզային և Գարիին։ Հեռուստահաղորդավար և երգիծաբան Գալկինի  համար սա առաջին ամուսնությունն է, երգչուհու համար` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Կրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Максим Галкин (@maxgalkinru)