«Շնորհակալ եմ, որ հայտնվեցիր իմ կյանքում». ինչպես է Պուգաչովան շնորհավորել Գալկինին

Ռուսական էստրադայի աստղ Ալլա Պուգաչովան ամուսնուն` Մաքսիմ Գալկինին, շնորհավորել է ծննդյան օրվա առթիվ և շնորհակալություն հայտնել իր կյանքում հայտնվելու համար։

Նշենք որ հունիսի 18-ին հայտնի շոումեն Մաքսիմ Գալկինը դարձավ 45 տարեկան։ Զույգը շքեղ երեկույթ է կազմակերպել, որին մասնակցել են ռուսական շոու բիզնեսի աստղերը, հարազատները։

Հյուրերից մեկը ՝ պրոդյուսեր Իոսիֆ Պրիգոժինը, Instagram-ում հրապարակել է Ալլա Պուգաչովայի շնորհավորանքի տեսանյութը։

Երգչուհին ասում է, որ իր համար Գալկինը միշտ երիտասարդ ամուսին է լինելու, և որ ինքը երջանիկ է իրենց տարիքային տարբերության համար:

Կնոջ կենացից հուզված Գալկինը քնքշորեն գրկում է նրան՝ առաջարկելով սկզբում խմել իր, իսկ հետո՝ Ալլայի կենացը։

Նշենք, որ ավելի վաղ Գալկինին շնորհավորել էին նաև նրա զույգ երեխաները։

Ալլա Պուգաչովան և Մաքսիմ Գալկինն ամուսնացել են 2011 թվականին։ Նրանք երկու զավակ ունեն` մեկ դուստր և մեկ որդի։ Սա Գալկինի առաջին ամուսնությունն է, երգչուհու` հինգերորդը։ Պուգաչովայի ավագ դուստրը` հայտնի երգչուհի Քրիստինա Օրբակայտեն, 50 տարեկան է։

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от iosif prigozhin (@prigozhin_iosif)