Չինաստանում պլաստիկ վիրահատության նոր և տարօրինակ միտում է սկսվել․ հազարավոր չինուհիներ պլաստիկ վիրահատության են դիմում «էլֆի ականջներ» ձեռք բերելու համար, հաղորդում է New York Post-ը։
Կանայք պնդում են՝ սուր ականջներն իրենց դեմքն ավելի նիհար, հետևաբար նաև ավելի գրավիչ են դարձնում։
«Արդյունքն ակնհայտ է։ Այժմ ականջներս տեսանելի են նաև դիմացից, ինչն ինձ ավելի գրավիչ է դարձնում»,- ասել է վիրահատության դիմած չինուհիներից մեկը։
Պարբերականը նշում է, որ Չինաստանում սուր ականջները սովորաբար հաջողության նշան են համարվում, ուստի 1560 դոլար արժողությամբ նոր վիրահատության միտումն արագորեն տարածվում է երկրի տարբեր մասերում։
«Պարզապես հիանալի է։ Ես դեմքս չեմ վիրահատել, բայց ընկերներս ասում են՝ միանգամայն այլ, ավելի խելացի տեսք ունեմ»,- չինական թերթերից մեկին ասել է վիրահատության դիմած մեկ այլ չինուհի։