«Մարդու ճակատագիրը» հաղորդման շրջանակներում դերասան Պյուտր Կիսլովը պատմել է նախկին կնոջ՝ Պոլինա Գագարինայի հետ ամուսնալուծության պատճառները՝ զղջալով նախկինում կատարած սխալների համար: Դերասանն անկեղծանցել է, որ իր և Պոլինայի բաժանման պատճառն իր անհիմն խանդն էր: Դերսանին դուր չէր գալիս երգչուհու չդադարող համերգային շրջագայությունները, նկարահանումները:
«Հիմա շատ սխալների համար եմ զղջում: Եթե լինեի այսքան հասուն, շատ հարցերի այն ժամանակ այլկերպ կմոտենայի: Մենք չցանկացանք, որպեսզի մեր որդին վեճերի ու կոնֆլիկտների ականատես լինի»,- պատմել է Պյոտր Կիսլովը:
Իր երկրորդ ամուսնու՝ դիզայներ Դմիտրի Իսահակովի հետ երգչուհին ամուսնացել է 2017 թվականին: Ամուսնությունից ամիսներ անց նա Դմիտրիին դուստր է պարգևել, ում անվանել են Միա: