Շոգ եղանակին տաք թեյ խմելը կարող է և՛ օգուտ տալ առողջությանը, և՛ վնասել այն։ «Զվեզդա» հեռուստաալիքին ասել է սննդաբան Աննա Բելոուսովան։
Մասնագետի խոսքով՝ թեյը պետք է մի քիչ սառեցնել, որպեսզի բերանի խոռոչը չայրի։
«Շատ տաք թեյի պատճառով մաշկի ծակոտիները բացվում են, և մարդն ավելի շատ է քրտնում։ Իսկ երբ մենք ավելի շատ ենք քրտնում, ապա ավելի շատ ջերմություն ենք կորցնում», – ասել է Բելոուսովան։
Բժշկի խոսքով՝ եթե տաք թեյն արագ խմեք, կարող եք վնասել ձեր առողջությունը։ Իսկ դանդաղ խմելու դեպքում կտրուկ քրտնարտադրություն չի լինի։