Էմմիի և ամուսնու հանգստի լուսանկարները Հունաստանից

Երգչուհի Էմմին ամուսնու՝ Վահեի հետ այս օրերին հանգիստն է վայելում Հունաստանում։ Էմմին լուսանկարներ և տեսանյութեր է հրապարակել Ինստագրամի իր էջում և նշել, որ Միկինոս կղզում են։

Ամուսնու հետ լուսանկարներում երգչուհին ձեռքով փակել է նրա դեմքը և գրել՝ «Իմ սեր»։ Երգչուհին, հիմնականում, խուսափում է հրապարակել ամուսնու լուսանկարները։ Նա առաջին անգամ ամուսնու հետ լուսանկար էր հրապարակել 2019 թվականին՝ շուրջ 5 տարի ամուսնացած լինելուց հետո։

Նշենք, որ մինչև Հունաստան մեկնելը Էմմին Հայաստանում էր։

էմմին ու Վահեն ունեն երկու երեխա՝ 6-ամյա Դանիելն ու 4-ամյա Մարտինը։