Ո՞ր ուտելիքն է օգնում դիմանալ շոգին

Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց բարձրանում է նաև մարդու օրգանիզմի ջերմակարգավորող համակարգի ծանրաբեռնվածությունը: Սրա պատճառով կարող է խիստ վատանալ ինքնազգացողությունն ու կարող են առաջ գալ այլ առղջական խնդիրներ:
Պետք է գտնել շոգին դիմակայելու միջոց:

Շոգ եղանակին սննդակարգի մեջ պետք է ավելացնել միրգ, բանջարեղեն և տերևազարդ կանաչի, որոնք բավականին մեծ քանակությամբ հեղուկ են պարունակում։ Նման սնունդը թարմացնում է, ստիպում ստամոքսին ավելի ակտիվ աշխատել, աշխուժություն է հաղորդում և ավելացնում պահեստավորված հանքային նյութերը։

Կարելի է երբեմն ջրի մեջ աղ խառնել կամ էլ առավոտյան ուտել թթու վարունգ: Աղը պարունակում է նատրիում, որը կարգավորում է ջերմափոխանակությունն օրգանիզմում: Նատրիում է պարունակում նաև սև հաղարջը, դեղձը, ծիրանի չիրը:
Տապին օրգանիզմն ունի նաև կալիումի կարիք, որն առկա է փշահաղարջի, կարտոֆիլի, բալի և խաղողի մեջ: