«Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական. զարգացած երկիր ունենալու հարց է». Սիրուշո

Երգչուհի ՍԻրուշոն Ազգային ժողովի արտահերթ ընտրություններից հետո առաջին անգամ գրառում է արել Ինստագրամի իր էջում:

«Սա ինձ համար ոչ ընտանեկան հարց է, ոչ էլ քաղաքական: Հայի տեսակի, գոյատևման ու զարգացած երկիր ունենալու հարց է, ինչը, վստահ եմ, որ դեռ կարող ենք ունենալ, և այդ հարցին օգտակար միշտ եմ լինելու:

Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի»,- գրել է երգչուհին: