Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով KKW Beauty ապրանքանիշի շրթունքների համար նախատեսված լաքերի (ոչ կպչուն, խիստ գունավորված և հարթ փայլք, որը նման է հեղուկ շրթներկին) նոր հավաքածուն։
KKW Beauty, KKW Fragrance և SKIMS ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր 40-ամյա հեռուստաաստղը նշել է, որ հավաքածուն վաճառքի է հանվելու ապրանքանիշի պաշտոնական կայքում՝ հունիսի 25-ին։
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Daily Mail-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հակառակ Քանյե Ուսթից ամուսնալուծության գործընթացին, Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ կենտրոնացել է իր աշխատանքի վրա և շարունակում է զարմացնել երկրպագուներին։