Քիմ Քարդաշյանը ներկայացրել է KKW Beauty-ի նորույթները (լուսանկարներ)

Keeping Up With the Kardashians իրապատում շոուի հայազգի աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում նոր լուսանկարներ է հրապարակել՝ ներկայացնելով KKW Beauty ապրանքանիշի շրթունքների համար նախատեսված լաքերի (ոչ կպչուն, խիստ գունավորված և հարթ փայլք, որը նման է հեղուկ շրթներկին) նոր հավաքածուն։

KKW Beauty, KKW Fragrance և SKIMS ապրանքանիշերի հիմնադիր և սեփականատեր 40-ամյա հեռուստաաստղը նշել է, որ հավաքածուն վաճառքի է հանվելու ապրանքանիշի պաշտոնական կայքում՝ հունիսի 25-ին։

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Daily Mail-ին մոտ կանգնած աղբյուրը՝ հակառակ Քանյե Ուսթից ամուսնալուծության գործընթացին, Քիմ Քարդաշյանն ամբողջությամբ կենտրոնացել է իր աշխատանքի վրա և շարունակում է զարմացնել երկրպագուներին։