Մայլի Սայրուսի նոր դաջվածքը

26-ամյա էպատաժային երգչուհի Մայլի Սայրուսն օրեր առաջ ներկայացրել է իր նոր դաջվածքը, որն արել է նոր ընկերուհու պատվին:
Հիշեցնենք, որ Մայլին և դերսան Լիամ Հեմսվորթը վերջերս են ամուսնալուծվել, բայց Սայրուսն արդեն ընտրյալ ունի: Պապարացիները նրան լուսանկարել էին Քեյթլին Քարթերի հետ համբուրվելիս:

Լիամ Հեմսվորթի համար սա մեծ սթրես էր, և նա դժվարությամբ կարողացավ հաղթահարել այդ ամենը:
Լրագրողների հետ զրույցներոմ Մայլին անկեղծացել է՝ ասելով, որ չէր ցանկանում ցավեցնել Լիամին, նա իր համար թանկ ու մտերիմ մարդ է, բայց ամուսնիններ լինելու համար միայն դա բավական չէ: