Եվգենի Պետրոսյանը երիտասարդ կնոջ հետ Մալդիվներում հանգստից լուսանկարներ է հրապարակել

Ռուսաստանաբնակ հայտնի հումորիստ Եվգենի Պետրոսյանն ու նրա երիտասարդ կինը՝ Տատյանա Բրուխունովան, իրենց ամառային հանգիստն են վայելում Մալդիվներում։

Զույգը ծովափնյա հանգստից պարբերաբար լուսանկարներ է հրապարակում, սակայն ինչպես նկատել են սոցցանցերի օգատատերերը՝ ոչ միասին։

Ընդ որում, օգտատերերից մեկի հարցին, թե ինչու ընտանիքի հետ լուսանկարներ չի հրապարակում, Պետրոսյանն անձամբ է պատասխանել՝ գրելով․ «Իմ ընտանիքը հանրության համար չէ»։

Հումորիստի երիտասարդ կինը ևս վերջին օրերին ակտիվ է սոցցանցերում, որտեղ տեղադրում է Մալդիվներում հանգստի լուսանկարները։

Նշենք, որ 2018 թվականին Եվգենի Պետրոսյանը 33 տարվա ամուսնությունից հետո բաժանվել էր Ռուսաստանի վաստակավոր արտիստ Ելենա Ստեպանենկոյից։ 2019 թվականին Պետրոսյանն ամուսնացել էր իր օգնական Տատյանա Բրուխունովայի հետ։