Մադոննան լողազգեստով լուսանկարներ է հրապարակել ծովափնյա հանգստից

Ոճաբան, հաղորդավարուհի Մադոննա Հարությունյանի ինստագրամյան էջում ծովափնյա տրամադրություն է: Նախ նա լուսանկարներ է հրապարակել, որոնցում դստեր հետ միագույն լողազգեստներով են, ապա նաև մեկ այլ լուսանկար, որում ոճաբանը ցուցադրել է իր գեղեցիկ կազմվածքը։

Մադոննան այս օրերին իր հանգիստն է վայելում Կիպրոսում:

Միջերկրական ծովի ափին գտնվող Պաֆոսում արված լուսանկարներից պարզ է դառնում, որ նրան ճամփորդության ընթացքում ուղեկցում է նաև սիրելին: