Դոլֆ Լունդգրենը գլխավոր դերով կներկայանա Երկրորդ համաշխարհային պատերազմի մասին թրիլերում

Ամերիկացի դերասաններ Դոլֆ Լունդգրենը և Ֆրենկ Գրիլոն նկարահանվել են Սթիվեն Լյուքի «Operation Seawolf» թրիլերում. այս մասին հայտնում է THR-ը:

Ըստ հրատարակության տեղեկատվության՝ ֆիլմի նկարահանումները վերջերս են ավարտվել, ինչպես նաև գործարք է կնքվել թրիլլերը ցուցադրելու համար՝ Միացյալ Նահանգներում և մի շարք արտասահմանյան երկրներում, ներառյալ՝ Մեծ Բրիտանիան, Հարավային Կորեան, Ճապոնիան, ԱՊՀ երկրներ և այլն:

Ֆիլմում գործողությունը տեղի է ունենում Երկրորդ համաշխարհային պատերազմի վերջում, երբ Գերմանիան վերջին փորձերն էր ձեռնարկում պարտության մատնելու դաշնակից տերություններին:Դա անելու համար Հիտլերի բանակը սուզանավերով մեկնում է Նյու Յորք, որպեսզի հարձակվի ԱՄՆ մայրցամաքի վրա: