«Տաղանդավոր Առնոս արդեն մեծ է». Արամ MP3-ի շնորհավորանքը որդու 10-ամյակին

Երգիչ Արամ MP3-ի և կնոջ՝ Աննայի որդին՝ Առնոն, այսօր նշում է 10-ամյակը: Այդ առթիվ Արամն Ինստագրամի իր էջում հրապարակել է որդու լուսանկարներն ու գրառում արել:

«Իմ լուսավոր, պայծառ ու, միանշանակ, տաղանդավոր Առնոս արդեն մեծ է: Շնորհավոր ծնունդդ, տղես»,- գրել է նա:

Նշենք, որ Արամն ու կինն ամուսնացած են 13 տարի: Զույգն ունի ևս մեկ որդի՝ 3-ամյա Դավիթը: