«Խավարամիտները, ցավոք, գերիշխող մեծամասնություն են այսօր».Արմինկա

Երգչուհի Արմինկան, ով վերջին տարիներին բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, Ինստագրամի իր էջում նոր լուսանկար է հրապարակել և կից գրառում կատարել։

«Էս համատարած քաոսի ու մղձավանջի մեջ մնում է միայն պինդ գրկել ու փայփայել մեր սիրելիներին ու հարազատներին:

Անգնահատելի զգացոցողություն է, երբ մտքերդ, հույզերդ, վախերդ ու երազանքներդ կիսում են համախոհ մարդիկ՝ընտանիքում, ընկերների շրջանում կամ,պարզապես, ծանոթ ու անծանոթ միջավայրում:

Ես շարունակում եմ մնալ հայ, հավատալ հայի քիչ, բայց իսկական ու որակով տեսակին, հայի կամքին ու արժանապատվությանը»,- գրել է երգչուհին: