Երգչուհի Նյուշան արդեն 2 տարի է, ինչ ամուսնացած է Ուսանողական սպորտի միջազգային ասոցիացիայի նախագահի խորհրդական Իգոր Սիվովի հետ:
Ամուսնությունից մեկ տարի անց Նյուշան Իգորին դուստր է պարգևել: Օրեր առաջ իր ինստագրամյան էջում Իգորը հանդես է եկել ռոմանտիկ խոստովանությամբ:
«Այսօր ես արթնացա ու հասկացա, թե որքան եմ սիրում, որքան եմ ուրախ, որ ունեմ նման սիրելի, ում կարող եմ նվիրել իմ բոլոր խոստովանությունները: Սերը հնարավոր չէ չափել խոսքերով, արարքներով, նվերներով, որովհետև այն ապրում է մեր ներսում: Եվ կարևոր չէ, թե դուք քանի տարեկան եք, որովհետև սիրտն ունակ է զգալու հազարավոր էմոցիաներ անկախ ձեր տարիքից: Միայն հիմա եմ հասկանում, թե ինչ է նշանակում ապրել և ինչ է նշանակում սիրել ու լինել սիրելի»,- ասել է Իգոր Սիվովը:
Հիշեցնենք, որ Նյուշան նախկինում երգիչ Եգոր Կրիդի սիրեցյալն էր:
Զույգը երկար ժամանակ հանդիպում էր, սակայն ինչ-ինչ պատճառներով Նյուշան լքեց հմայիչ երգչին: