Հայտնի հայուհու հայրիկի և դստեր ակրոբատիկ կատարումը տպավորել է օգտատերերին (տեսանյութ)

Ամերիկյան ֆուտբոլի հայտնի աստղ Ռեջի Բուշի կինը՝ հոլիվուդյան պարուսույց Լիլիթ Ավագյան-Բուշը, համացանցում հրապարակել է, թե ինչպես է իր հայրը խաղում և զվարճանում թոռների հետ:

Հատկապես մեծ արձագանք է ստացել այն տեսանյութը, որում Լիլիթի հայրը՝ տարեց, բայց շատ ուժեղ և կայուն մի տղամարդ, մի ձեռքով բարձրացնում է իր թոռնուհուն՝ 8-ամյա Բրայսին: Եվ դա տեղի է ունենում լողավազանում ՝ ծաղիկների և կակտուսների ֆոնին:

Լիլիթի հետևորդներին հատկապես գրավել է փոքրիկի ճկունությունը: Պապիկի ու թոռնիկի կատարումը գրեթե պրոֆեսիոնալ մակարդակի է:

Մեկ այլ լուսանկարում պապը զվարճացնում է թոռներին ծովափում:

Իր հրապարակումը Լիլիթը մակագրել է. «Papik» (պապիկ):

Ռեջի Բուշի կնոջ երկրպագուները չեն թաքցրել իրենց հիացմունքը հայ պապիկի հանդեպ և մաղթել են նրան քաջառողջություն: Իսկ աղջկան համեմատել են ջրահարսի հետ: Ինչ-որ մեկն էլ նկատել է. «Papiks are the best!» (պապիկները լավագույնն են):

Գրառումներից մեկում Լիլիթն իր հորն անվանել է «հանրագիտարան» և աշխարհի ամենասիրող պապիկ: Նա նաև խոստովանել է, որ իր բախտն անասելի բերել է հոր հարցում:

Ռեջի Բուշն ու Լիլիթ Ավագյանը հանդիպել են 2011 թվականին, իսկ երեք տարի անց ամուսնացել: Այժմ նրանք ունեն երեք երեխա՝ 8-ամյա Բրիսեյսը, 6-ամյա Ուրիան և 4-ամյա Էյջիմանգը:

Լիլիթը համարվում է Հոլիվուդի ամենագեղեցիկ հայ կանանցից մեկը: Նա ներառվել է  Միացյալ Նահանգների պրոֆեսիոնալ ամերիկացի ֆուտբոլիստների ամենագեղեցիկ կանանց տասնյակում:

Ավագյանը վարում է առողջ ապրելակերպ և շատ ակտիվ է սոցցանցերում: Շատերը նրան համեմատում են Ռեջիի նախկին կրքի՝ հայտնի Քիմ Քարդաշյանի հետ, ում հետ նա ժամադրվում էր 2007-ից 2010 թվականներին:

 

Посмотреть эту публикацию в Instagram

 

Публикация от Lilit Bush (@lilitslife)