Տոպալովն ու Թոդորենկոն ամեն կերպ փորձում են փրկել իրենց ընտանիքը

Երիտասարդ ամուսիններ Ռեգինա Թոդորենկոն և Վլադ Տոպալովը վերջերս են օրինականացրել իրենց հարաբերությունները:
Զույգը երկար տարիներ միասին էր:
Նայելով նրանց լուսանկարներին՝ կարելի է միայն նախանձել: Սակայն աստղային զույգի ընտանիքում ամեն բան այդքան էլ խաղաղ չէ: Լրագրողների հետ զրույցներում նրանց ընկերները խոստովանել են, որ աստղերը միմյանց հետ շատ լարված հարաբերություններ ունեն, իսկ օրեր առաջ պարզվեց, որ Վլադն ու Ռեգինան այցելում են հոգեբանների, որպեսզի կարողանան լուծել իրենց ընտանեկան խնդիրները:

Ռեգինայի պնդմամբ՝ Վլադն ամեն կերպ վիրավորում ու ցավեցնում է իրեն քննադատություններով ու նկատողություններով:
Ռեգինան որոշել է անկեղծանալ՝ լրագրողներին պատմելով, որ ինքն ու ամուսինն ամեն ինչ անում են, որպեսզի փրկեն իրենց ընտանիքը: Նրանք արդեն մի քանի անգամ մտածել են ամուսնալուծվելու մասին, սակայն հրաժարվել են հանձնվել և դեռ պայքարում են՝ երազելով ստեղծել համերաշխ ու ներդաշնակ հարաբերություններ:
Երկրպագուները, սակայն, խորհուրդ տվեցին զույգին շուտ բաժանվել՝ կարծելով, որ եթե հարաբերությունների սկզբում արդեն ամեն ինչ վատ է, ապա հետագայում դժվարությունները միայն շատանալու են: