«Ծանր չեմ տարել». Սոֆյա Պողոսյանը՝ հղիության, այդ ընթացքում կորոնավիրուսով վարակվելու և քաշի մասին

Դերասանուհի Սոֆյա Պողոսյանն Ինստագրամի իր էջում հարցուպատասխան է կազմակերպել և պատասխանել հետևորդներին հետաքրքրող հարցերին:

Նախ Սոֆյային հարցրել են, թե ինչպե՞ս է հաղթահարել կորոնավիրուսը հղիության շրջանում: «Փառք Աստծո, ծանր չեմ տարել: Լսեք Ձեր բժշկին և մի վախեցեք, ամեն ինչ լավ կլինի»,- պատասխանել է նա:

Դերասանուհուց հետաքրքրվել են, թե քանի՞ ամսական է նրա հղիությունը: Սոֆյան պատասխանել է՝ 7:

Սոֆյային նաև հարցրել են, թե քանի՞ կիլոգրամ է կշռում, ինչին ի պատասխան նա գրել է. «Այս հարցը 4 ամսից տվեք, խնդրում եմ»:

Նշենք, որ դերասանուհին իր հղիության մասին հայտնեց այս ամսվա սկզբին: Նա և ամուսինը՝ դերասան Աշոտ Տեր-Մաթևոսյանը, պաշտոնապես ամուսնացած են 2019 թվականից, բայց մինչ այդ նրանք արդեն միասին էին ապրում: