Մի ողջ կյանք առանց քեզ. Զարուհի Բաբայանը Վարդուհի Վարդանյանի հետ լուսանկարներ է հրապարակել

Երգչուհի Զարուհի Բաբայանը տարիներ առաջ կյանքից հեռացած երգչուհի Վարդուհի Վարդանյանի ծննդյան օրվա առիթով Ինստագրամում հրապարակում է արել։

«Մի ողջ կյանք քեզ հետ։ Մի ողջ կյանք առանց քեզ»,- գրել է Բաբայանն ու  լուսանկարներ հրապարակել  Վարդուհի Վարդանյանի հետ։

Լուսանկարներից մեկում Զարուհին ու Վարդուհին են պատանեկան տարիքում, երբ միասին երգում էին Աշոտ Բզնունու երաժշտական խմբում։ Մեկ այլ լուսանկարում երկու երգչուհիները` իրենց գործընկերուհի Ալլա Լևոնյանի հետ են, մեկ այլ տեղ` Արսեն Սաֆարյանի ու Արսեն Գրիգորյանի հետ։

Վարդուհի Վարդանյանը ծնվել է 1976թ-ի հունիսի 27-ին, մահացել` 2006թ-ին` 30 տարեկանում, Երևան-Սևան ավտոճանապարհին տեղի ունեցած ավտովթարի հետևանքով։

Վարդուհի Վարդանյանը երեկ կդառնար 45 տարեկան։