Մարիամ Ալեքսանյանն՝ ավտովթարի, նյարդայնացնող հանգամանքի և ապագա ամուսնու մասին

Դերասանուհի Մարիամ Ալեքսանյանն օրերս ինստագրամյան Stories բաժնում հարցուպատասխան էր նախաձեռնել, դե, իսկ հետևորդները տարաբնույթ հարցեր են հղել:

Նրանք հետաքրքրվել են, թե որ բուհն է ավարտել դերասանուհին (ԵԹԿՊԻ), արդյո՞ք շատ է վախեցել վերջերս տեղի ունեցած ավտովթարից, ինչպիսի՞ն պետք է լինի ապագա ամուսինը, և այլն:

Հետևորդներից մեկը խորհուրդ է հարցրել՝ ինչ անել, երբ նախկին ընկերն ուրիշի հետ է, Մարիամն էլ հորդորել է առավելագույնս երջանիկ ապրել:

Խոսելով ավտովթարի մասին՝ դերասանուհին նշել է, որ երկու օր վատ է եղել, գլխացավ ու սրտխառնոց է ունեցել. «Այժմ լավ եմ, շնորհակալություն: Ավտոմեքենա չունեմ, և դա է միակ նյարդայնացնող հանգամանքը»:

Մարիամի պատկերացմամբ՝ ապագա ամուսինը պետք է լինի հոգատար, ռոմանտիկ, ծայրահեղ ուշադիր, առատաձեռն ու աշխատասեր: