Լիլիթ Հովհաննիսյանն առաջին հայ արտիստն է, ում շնորհել են այս պատվոգիրը

Լիլիթ Հովհաննիսյանն իր ինստագրամյան էջում կիսվել է ուրախալի նորությամբ:
Երգչուհին ներկայացրել է երկրպագուներին Լոս Անջելեսի քաղաքապետարանի կողմից շնորհված պատվոգիրը:

«Երեկ բացառիկ օր էր ինձ համար: Ձեր խոնարհ ծառան առաջին հայ արտիստն էր, ում հրավիրել էին Լոս Անջելեսի քաղաքապետարանի խորհրդի համաժողովին՝ քաղաքապետարանի բարձրագույն պատվոգիրը շնորհելու համար:
Ահա բառիս բուն և ամենալայն իմաստով այդ մեծ պատվոգիրը,որի տակ ստորագրել են Լոս Անջելեսի ղեկավարության գլխավոր 15 պաշտոնյաները»,- լուսանկարին կից նշել է Լիլիթ Հովհաննիսյանը:

Երկրպագուները հեղեղել են երգչուհու ինստագրամյան էջը շնորհավորանքներով: