Իտալացի հայտնի դերասանուհի Մոնիկա Բելուչին դարձել է «F Magazine» հեղինակավոր ամսագրի հունիսյան համարի դեմքը։ Շապիկի լուսանկարը դերասանուհին հրապարակել է Ինստագրամի իր էջում։
56-ամյա կինոաստղը լուսանկարվել է գայթակղիչ սեղմիրանով ու մարմինը կիպ գրկող կիսաշրջազգեստով։
Դերասանուհու կրքոտ կերպարը լրացրել են անփույթ սանրվածքն ու չեզոք երանգների դիմահարդարումը։
Լուսանկարը ֆուրոր է առաջացրել համացանցում։ Օգտատերերը հիացել են կրքոտ ու գրավիչ Բելուչիով։ «Իսկական թագուհի։ Գեղեցիկ ներսից և դրսից։ Կրակի կտոր»,- գրել են նրանք։
Իտալական ամսագիրը նկարահանումների համար ընտրել է լուսանկարիչ Թյեմո Սանդերային, որի հետ դերասանուհին նախկինում էլ է համագործակցել։ Մոնիկա Բելուչիին այս տարի հնարավոր կլինի տեսնել նաև թունիսցի ռեժիսոր Քաութեր Բեն Հանիայի «Մարդը, որը վաճառեց իր կաշին» ֆիլմում։ Կինոնկարը շուտով վարձույթի կհանվի։