«Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ». Նազենի Հովհաննիսյանը դժգոհում է իր կազմվածքից

Հմայիչ դերասանուհի և հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն իր ամառային հանգիստն է վայելում Իտալիայում՝ կիսվելով ինստագրամյան էջում հեքիթային ու գայթակղիչ լուսանկարներով:

Իր միկրոբլոգում նա նոր լուսանկարներ է հրապարակել:
Գեղեցկուհու լողազգեստով գայթակղիչ կերպարը հիացրել է երկրպագուներին, ովքեր արժանացրել են նրան բազմաթիվ հաճոյախոսությունների:

«Ասենք կարող էի չէ՞ ես մի 10 սմ ավելի հասակով լինեի, երկարուկ ու նիհարիկ, ոչ թե տիպիկ միջերկրածովյան կառուցվածքով ու կոնքային «ակտիվությամբ»:
Հ.Գ. տեսնես կա՞ աշխարհում մարդ, ով գոհ է իր մարմնից»,- լուսանկարին կից նշել է Նազենին: