4 արդյունավետ բնական դիմակ մազերը սնուցելու և դրանց առողջ փայլ հաղորդելու համար

Փարթամ ու առողջ վարսեր ունենալու մասին շատերն են երազում, սակայն շատ հաճախ սխալ խնամքը, վատ սննդակարգը, մազերի հարդարման վնասակար միջոցների գործածությունն ու արտաքին միջավայրի անբարենպաստ պայմանները խիստ բացասաբար են անդրադառնում մազերի որակի, աճի ու տեսքի վրա։ Այս ամենի հետևանքով մազերը վնասվում են, թուլանում, նոսրանում ու կորցնում են առողջ փայլը, ինչը կարող է բավական տհաճ խնդիր դառնալ յուրաքանչյուրի համար։

Նման խնդիրներից խուսափելու և մազարմատներն ամրապնդելու համար մարդիկ սովորաբար կիրառում են հատուկ դիմակներ ու կոնդիցիոներներ, սակայն դրանք պարունակում են քիմիական վնասակար տարրեր և ոչ միայն անարդյունավետ են լինում, այլև կարող են էլ ավելի վատթարացնել մազերի վիճակը։ Սա է պատճառը, որ մասնագետները հորդորում են խուսափել պատրաստի խնամքի միջոցներից և նախապատվությունը տալ բնական դիմակներին, որոնք արդյունավետ են, շատ ավելի հասանելի և չեն պարունակում որևէ վնասակար բաղադրիչ։

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում լավագույն բնական միջոցները մազերը սնուցելու, դրանց առողջ փայլ հաղորդելու և ավելի ենթարկվող դարձնելու համար։

  • 1 ձվի դեղնուցին ավելացնել 1 ճաշի գդալ թթվասեր ու 1 թեյի գդալ կռատուկի յուղ, լավ խառնել և քսել ստացված զանգվածը մազերին: Թողնել դիմակը մեկ ժամ, այնուհետև լվանալ գլուխը շամպունով:
  • 1:1 հարաբերակցությամբ խառնել խնձորի խյուսն ու հալվեի հյութը, քսել դիմակը մազերին, թողնել 30-40 րոպե, այնուհետև լվանալ:
  • 15 գրամ ժելատինը լուծել 50 մլ գոլ ջրում, սպասել մինչ խառնուրդը վերածվի դոնդողի, այնուհետև քսել այն մազերին՝ տարածելով ամբողջ երկայնքով: Ծածկել մազերը պոլիէթիլենային գլխարկով, մի փոքր տաքացնել գլուխը վարսահարդարիչով, իսկ 20 րոպե անց՝ լվանալ:
  • 1 ճաշի գդալ գերչակի յուղին ավելացնել 1 ճաշի գդալ գլիցերին, լավ խառնել, այնուհետև խառնուրդը քսել մազերին: Թողնել դիմակը 15 րոպե, որից հետո լվանալ մազերը շամպունով:

Այս պարզ բնական միջոցը կարող է շատ արդյունավետ լինել, սակայն հարկ է հիշել, որ մազերի որակի և տեսքի վրա կարող են բացասաբար անդրադառնալ նաև օրգանիզմում տեղի ունեցած որոշ խանգարումները, ուստի վարսերի առողջական վիճակի վատթարացումը ոչ միշտ է լինում զուտ կոսմետիկ խնդիր և նման միջոցների կիրառումի չի օգնի ազատվել հիմնական խնդրից։ Նման դեպքերում մինչ այս դիմակը կիրառելը հարկավոր է նախ բուժզննում անցնել ու բացառել վտանգավոր հիվանդությունները։