Հայտնի դերասանուհի 43-ամյա Միլա Յովովիչը և 54-ամյա Պոլ Անդերսոնը այսօր նշում են իրենց ամուսնության 10-ամյակը: Նա Միլա Յովովիչի երրորդ ամուսինն է:
Դերասանուհին առաջին անգամ ամուսնացել է 90-ականներին իր գործընկեր Շոն Էնդրյուսի հետ:
Նրա երկրորդ ամուսինն աշխարհահռչակ ռեժիսոր Լյուկ Բեսոնն էր, ում «5-րդ տարր» ֆիլմի շնորհիվ Միլան համաշխարհային փառք ու ճանաչում ձեռք բերեց:
Ամուսնալուծությունից հետո Միլան հանդիպել է Պոլին, ում հետ սիրային հարաբերությունները տևել են 7 տարի: 2009 թվականին նրանք օրինականացրել են իրենց հարաբերություններն ու այսօր ունեն երկու հրաշք դուստր և պատրաստվում են իրենց երրորդ երեխայի ծննդյանը: