Մասնագետները նշել են՝ որ մրգերն են նպաստում ավելորդ քաշի կուտակման

Մրգերը համարվում են առողջարար մթերք, քանի որ հարուստ են օրգանիզմի համար շատ կարևոր վիտամիններով ու հանքանյութերով, սակայն կան որոշ մրգեր որոնցից սննդաբանները խորհուրդ են տալիս խուսափել, քանի որ դրանք կարող են բացասաբար անդրադառնալ կազմվածքի վրա:

Մասնագետները նշել են այն մրգերը, որոնք կարող են նպաստել քաշի ավելացմանը: Կազմվածքի համար վնասակար մթերքի շարքին, առաջին հերթին, դասվել է ավոկադոն: Այս յուրահատուկ մթերքի 100 գրամում պարունակվում է մոտ 160 կալորիա, ուստի այն կարող է դառնալ ավելորդ քաշի կուտակման պատճառ:

Երկրորդ հորիզոնականում է հայտնվել խաղողը, որն ունի ոչ միայն բարձր կալորիականություն, այլև պարունակում է մեծ քանակությամբ շաքար: Այս մրգի 100 գրամում պարունակվում է 67 կալորիա և 16 գրամ շաքար: Խաղողին հաջորդում են չորամրգերը, որոնք շատ օգտակար են, սակայն ունեն չափազանց բարձր կալորիականություն: Չրերի ընդամենը 100 գրամում պարունակվում է 450-500 կալորիա:

Քաշի ավելացմանը նպաստող մրգերի շարքին են դասվել նաև բանանն ու մանգոն: Բանանի 100 գրամը պարունակում է մոտ 150 կալորիա, մինչդեռ մանգոյի մեջ կան «գաղտնի» կալորիաներ, որոնք կարող են աննկատ ավելացնել քաշը:

Սննդաբանները խորհուրդ են տալիս ամենօրյա սննդակարգում անպայման ներառել մրգեր, սակայն հորդորում են հնարավորինս քիչ օգտագործել քաղցր մրգեր, քանի որ դրանք պարունակում են մեծ քանակությամբ կալորիաներ, որոնք թույլ չեն տալիս ազատվել ավելորդ կիլոգրամներից: