Եթե հայտնի միլիարդատեր Քայլի Ջենները որոշի բաժանվել իր ամուսնուց՝ Թրևիս Սքոթին, ապա նա կպարտավորվի վճարել նրան մեկ միլիոն դոլար: Բանն այն է, որ ըստ ԱՄՆ-ի օրենսդրության՝ երեխա ունեցող զույգերի ամուսնալուծությունից հետո առավել ապահովված ծնողը պարտավորվում է ողջ կյանքի ընթացքում ֆինանսապես օգնել իր նախկին զուգընկերոջը:
Հոլիվուդյան իրավաբան Դևիդ Պիզարոն կարծում է, որ Քայլի Ջենների և Թրևիսի ջերմ ու լավ հարաբերությունները պայմանավորված են հենց այս փաստով, որովհետև միլիարդատիրուհին, անշուշտ, չի ցանկանա ամբողջ կյանքում ապահովել ինչ-որ մեկին:
Սակայն սրա հետ չեն համաձայնվել աստղային զույգի երկրպագուները. չէ՞ որ Թրևիսն անդադար հիասքանչ անակնկալներ է մատուցում Քայլիին՝ նրա բնակարանը զարդարելով վարդերի հազարավոր թերթիկներով, նվիրելով ադամանդյա վզնոց և այլն: