Սպիտակուցային դիետան սարսափելի վնաս կարող է պատճառել ձեր օրգանիզմին

Սպիտակուցային դիետան ավելորդ քաշից ազատվելու ամենահեշտ տարբերակն է նրանց համար, ովքեր չեն կարողանում սահմանափակել իրենց սնունդը:
Նախ քաշը պակասում է հեղուկի քանակի նվազման հաշվին, այնուհետև էնեգիային ստացման համար  վատնվող  անհրաժեշտ նյութերի հաշվին:
Սպիտակուցային դիետայի հիմնական վտանգը սպիտակուցների մեծ քանակությունն ու լիարժեք ճարպերի բացակայությունն է, առանց որոնց անհնար է օրգանիզմի կանոնավոր գործունեությունը:

Սպիտակուցներով հարուստ դիետան նպաստում է օրգանիզմում թունավոր նյութերի կուտակմանը, թթվայնության բարձրացմանը և վաղաժամ ծերացմանը:
Նման դիետայի պարագայում պետք է սննդակարգից չբացառել բանջարեղենը և կանաչեղենը:
Միայն մրգերի, բանջարեղենի և շիլաների առկայությունը կարող է նպաստել նյութափոխանակության կարգավորմանը:
Իսկ նյութափոխանակության խանգարումը կարող է հանգեցնել փորկապության, երիկամներում քարերի կուտակման և օրգանիզմի թունավորման: