Մոնիկա Բելուչին հստակ գիտի, թե որն է իտալական կիրքը: 56-ամյա դերասանուհին դարձել է համարձակ և միևնույն ժամանակ գրավիչ ֆոտոշարքի հերոսուհի: Բելուչին 63-ամյա Կարոլ Բուկեի հետ միասին (հայտնի է որպես Ջեյմս Բոնդի աղջիկ), նկարահանվել է ֆրանսիական կինոյի համարձակ տեսարաններում:
Դերասանուհիները Paris Match-ի նոր հերոսուհիներն են: Մոնիկա Բելուչին նկարահանվել է սև բոդիով, զուգագուլպաներով և բարձրակրունկ կոշիկներով: Իսկ Կարոլ Բուկեն նախընտրել է ավելի փակ, բայց ոչ պակաս սեքսուալ կերպարով հանդես գալ:
Սկզբում Մոնիկան և Կարոլը նկարահանվել են քնքուշ գրկախառնություններով, բայց ֆոտոշարքի վերջում դերասանուհիները որոշել են ավելի համարձակ քայլերի գնալ: Մոնիկան գրկել է Կարոլին ու մոտեցել նրա շուրթերին: «Ես նկարահանվեցի այս ֆիլմում, քանի որ ցանկանում էի համբուրել Կարոլին»,- գրել է Բելուչին:
Paris Match ամսագրի նկարահանումները տեղի են ունեցել “Les fantasmes”-ի պրեմիերայից առաջ․ պրեմիերան նախատեսված է օգոստոսի 18-ին:
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram
Посмотреть эту публикацию в Instagram