Women’s club նախագծի անդամներից մի քանիսը՝ Զիրոյանը, Սոնա Մաթևոսյանը, Մաշան՝ որդու հետ,Պոնչն ու Տոման իրենց համատեղ հանգիստն են վայելել Եգիպտոսում:
Թեև նրանք արդեն վերադարձել են Երևան, պարբերաբար նոր լուսանկարներ են հրապարակում համատեղ հանգստից:
Նախագծի անդամների միջև բավականին ջերմ ու ընկերական հարաբերություններ են ձևավորվել և նրանք հաճախ են միասին ժամանակ անցկացնում, դե իսկ Պոնչի և Տոմայի սիրավեպի մասին վաղուց է, ինչ բազմաթիվ շշուկներ են տարածվել: Թեև զույգը նախընտրում է չխոսել այդ մասին, համատեղ հրապարակումներից նրանք չեն խուսափում: