ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Դրված նպատակներին հասնելու համար պիտի ջանքեր գործադրեք: Այսօր քիչ բան հեշտությամբ կտրվի, երբեմն նույնիսկ ամենահասարակ գործերը ավելի շատ ժամանակ և ուժեր կպահանջեն, քան ենթադրում էիք: Բայց դուք համառ կլինեք ու խոչընդոտների առաջ նահանջել չեք պատրաստվի: Խոչընդոտները իրենք դա կհասկանան ու կնահանջեն ձեր առաջ:
Օրվա երկրորդ կեսը հրաշալի գաղափարներ կբերի, այդ թվում՝ այնպիսիք, որոնք անմիջապես բոլորին կհետաքրքրեն: Շատերը պատրաստ կլինեն օգնել մտածածն իրագործելու հարցում: Ընտրեք նրանց, ում հետ գործ ունենալը հաճելի կլինի, քանի որ միասին շատ ժամանակ պիտի անցկացնեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Հրաշալի օր է ծանոթությունների ու հանդիպումների համար: Դուք մարդկանց հետ հրաշալի լեզու կգտնեք, արագ կհասկանաք՝ ինչ կա նրանց հոգում: Հնարավոր են համագործակցության առաջարկներ: Որոշ Ցուլեր կհասկանան, որ եկել է իրենց վաղուց հետաքրքրող բանով զբաղվելու ժամանակը: Արագ կգտնվեն մարդիկ, որոնք կուզենան օգնել, և դուք շուտով կհասնեք առաջին հաջողություններին:
Գործեր սովորականից շատ կլինեն, բայց դուք հոգնածությունից չեք բողոքի: Էներգիա այնքան շատ կունենաք, որ ոչ մի բան ձեզ անհնարին չի թվա: Եվ դա ճշմարտությունից հեռու չի լինի. ամեն դեպքում դուք հաստատ ունակ կլինեք նրան, ինչն ուրիշների ուժերի սահմաններում չի եղել:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ (Gemini, 22.V–21.VI)
Հրաշալի, վառ ու հագեցած օր է: Այն ամենահամարձակ ծրագրերն իրագործելու հնարավորություն կտա: Բայց պիտի արագ ու վճռական գործեք, որպեսզի նպաստավոր պահը բաց չթողնեք: Ձեզ կհաջողվի շրջապատողներին վարակել ոգևորվածությամբ. շատերը կուզենան օգնել:
Կուրախացնեն ընկերների հետ շփումները. հետաքրքիր զրույցներ ու գրավիչ գործեր շատ կլինեն: Ուղևորությունների, հանգստի, նախասիրությունների հետ կապված նոր ծրագրեր կհայտնվեն: Կարող եք գնումներ անել. դուք լավ իրեր կընտրեք, շահավետ գործարքներ կկնքեք: Երեկոն արժե հանգիստ անցկացնել. դուք կվերականգնեք ուժերն ու նոր հերոսությունների կնախապատրաստվեք:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Տարաձայնություններից ու վեճերից խուսափելը դժվար կլինի: Հաճախ դրանց պատճառը անհասկացողության մեջ կլինի, այնպես որ՝ բացատրությունների համար ժամանակ մի ափսոսացեք, նույնիսկ եթե թվում է, թե խոսքը հասարակ բաների մասին է: Անսպասելի ձեր կողմը կանցնեն մարդիկ, որոնցից աջակցություն չէիք սպասում: Նոր համախոհները ժամանակի ընթացքում ընկերներ կդառնան:
Օրը հարմար է առօրյա գործերի համար. դուք հրաշալի գլուխ կհանեք դրանցից, նույնիսկ փոքրիկ սխալներ չեք անի: Իսկ ահա նոր բան ստանձնել արժե միայն այն դեպքում, եթե վստահ եք, որ ոչ ոք ձեզ չի շեղի կամ չի խառնվի ձեր գործերին:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Օրը կսկսվի հաճելի իրադարձություններով ու լավ նորություններով: Չեն բացառվում հանդիպումները, որոնք կբարձրացնեն տրամադրությունը, նաև առաջարկները, որոնց կուզենաք անհապաղ համաձայնությամբ պատասխանել: Որոշ Առյուծներ հնարավորություն կունենան ուղղել ավելի վաղ գործած սխալները, և նրանք անպայման կօգտվեն այդ շանսից:
Օրվա երկրորդ կեսը ավելի հանգիստ կանցնի: Հնարավորություն կունենաք վերադառնալ այն գործին, որին արդեն մեծ ուժեր եք նվիրել: Այս անգամ դուք հրաշալի արդյունքի կհասնեք ու գոհ կլինեք ձեզանից: Լավ կանցնեն ընկերների և ձեզ հոգեհարազատ, ձեր հետաքրքրությունները կիսող մյուս մարդկանց հետ հանդիպումները:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Ամենահասարակ օրը չէ. ուշադրություն պահանջող բազում գործեր կհայտնվեն, ամեն անգամ պարզ չի լինի, թե ինչ է պետք ստանձնել առաջին հերթին: Դուք ամեն ինչից գլուխ կհանեք, բայց իրավիճակի մեջ կողմնորոշվելու համար ձեզ մի քիչ ժամանակ է պետք: Մի շտապեք:
Լավ կտրվի բարդ աշխատանքը, քանի որ միշտ կիմանաք, թե ինչի վրա է պետք կենտրոնանալ, որ պահերին է պետք ուշադրություն դարձնել: Շատ Կույսերի կօգնեն վաղուց ստացած գիտելիքներն ու փորձը: Երեկոն հարմար է կարևոր զրույցների համար: Ձեզ կլսեն նույնիսկ նրանք, ովքեր երբեք չեն հետաքրքրվել ուրիշի կարծիքով:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հաճելի ու թեթև օր է: Հաջողությամբ կլուծվի այն հարցը, որը վերջին շրջանում անհանգստացնում էր և՛ ձեզ, և՛ ձեր մտերիմներին: Շատ Կշեռքներ վաղվա օրվա հանդեպ վստահություն ձեռք կբերեն, որի կարիքը վերջերս շատ էին զգում: Օգտակար կլինի աշխատանքային ծրագրերը քննարկելը, քանի որ հենց նման զրույցների ժամանակ հրաշալի գաղափարներ կծնվեն:
Դուք լավ լեզու կգտնեք մարդկանց հետ, շատերին մոտեցում կցուցաբերեք: Դա հաճախ կօգնի գործերում. ձեզ կօգնեն հենց միայն նրա համար, որ լավ տպավորություն եք թողել: Վառ հույզեր կպարգևեն ուղևորությունները: Տանից հեռու հնարավոր են հաճելի ծանոթություններ: Դրանցից մեկը ռոմանտիկ պատմության սկիզբ կդնի:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Արժե շտապել, քանի որ առանձնահատուկ հաջող կլինի օրվա առաջին կեսը: Այն հարմար կլինի բարդ հարցերը լուծելու համար. դուք կհասկանաք, թե ինչպես է լավ գործել, նույնիսկ աննշան սխալներ չեք անի: Հավանական են փոփոխություններ գործնական հարաբերություններում: Մարդիկ, որոնց հետ լեզու գտնելը նախկինում դժվար էր, ավելի բարեհամբույր կդառնան, հաճույքով կապի դուրս կգան:
Օրվա երկրորդ կեսը այնքան էլ արդյունավետ չի անցնի, բայց այն նույնպես կուրախացնի: Հնարավոր են ռոմանտիկ անակնկալներ, հանդիպումներ, որոնք երկար կհիշվեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Այսօր տարաձայնություններ սովորականից շատ կլինեն: Հաճախ դրանք ինքներդ կհրահրեք, կտաքանաք դատարկ բաների պատճառով, երբեմն շատ կտրուկ կարտահայտվեք, չեք մտածի շրջապատողների արձագանքի մասին: Բայց երկար վիճելու ժամանակ չկա, քանի որ գործեր շատ կունենաք: Չի բացառվում՝ լրիվ նոր աշխատանքային խնդիրներ հայտնվեն, և դուք շատ բան կսովորեք՝ լուծելով դրանք:
Դրական միտումների ազդեցությունը ժամանակի հետ կուժեղանա, օրվա երկրորդ կեսն էլ առաջինից հեշտ ու հաճելի կանցնի: Այդ հատվածը հարմար կլինի ընկերների հետ հանդիպելու, իմպրովիզացված երեկույթների, լավ ընկերախմբով ուղևորությունների համար:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Գործեր շատ կլինեն: Հաճախ դրանք լրիվ անսպասելի կառաջանան: Դժվար կլինի կոնկրետ մեկ բանի վրա կենտրոնանալը, և դա ձեզ երբեմն կնյարդայնացնի: Բայց հույզերը վերահսկելուց հետո կհասկանաք՝ ինչպես դնել առաջնահերթությունները, ինչի վրա կենտրոնանալ հիմա, իսկ ինչը հետաձգել: Արժե լսել այն խորհուրդները, որոնք կտան հին ծանոթները:
Օրվա երկրորդ կեսը լավագույն ժամանակն է ձեզ համար թանկ մարդկանց հետ շփվելու համար: Կարող եք քննարկել կարևոր հարցերը՝ առանց վախենալու, որ տարաձայնություններ կառաջանան, իսկ հայացքների անհամապատասխանությունը փոխադարձ վիրավորանքների պատճառ կդառնա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Աշխատեք խուսափել վեճերից: Դա այնքան էլ հեշտ չի լինի, հատկապես՝ օրվա առաջին կեսին: Կթվա, թե շրջապատողները ակնհայտ բաները չեն հասկանում, ամեն ինչ անում են ոչ այնպես, ինչպես արժեր անել: Համբերատարության և նրբանկատության կարիք կլինի, և դուք բարեբախտաբար երկուսն էլ կունենաք:
Շատ խնդիրներ այնպես չեք լուծի, ինչպես դա կանեին մյուսները: Հաճախ ձեր գաղափարները զարմանք ու հիացմունք կառաջացնեն: Ինչ-որ մեկը կուզենա օգնել, և դա հրաշալի ընկերության սկիզբ կդառնա: Հնարավոր են ծանոթություններ, որոնք ռոմանտիկ հարաբերությունների սկիզբ կդնեն:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 4, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5։
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Արժե վաղ արթնանալ, քանի որ առավոտը խոստանում է բացառապես հաջող լինել: Դուք ժամանակը զուր չեք վատնի և կհասցնեք անել ավելին, քան ծրագրել էիք: Այդ հատվածում հնարավոր են հաճելի հանդիպումներ, հնարավորություն կունենաք շփվել մարդկանց հետ, որոնց կարոտել էիք: Հավանական են դրամական մուտքեր ու նվերներ:
Ընդ որում՝ օրն ընդհանուր առմամբ վատը չի լինի: Այն հրաշալի կլինի հին գործերին վերադառնալու համար. հիմա դուք դրանք արագ ավարտին կհասցնեք: Երեկոյան կարող եք հյուրեր ընդունել ու հանդիպել ընկերների հետ: Ձեր կողքին ոչ ոք չի ձանձրանա:
ԲԻԶՆԵՍԸ՝ 5, ՍԵՐԸ՝ 5, ԱՌՈՂՋՈՒԹՅՈՒՆԸ՝ 5: