Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներն ու այտուցները բավական տարածված խնդիր են, որոնք սովորաբար պայմանավորված են լինում հոգնածությամբ, քնի պակասով կամ առողջական որոշակի խնդիրներով: Այս տհաճ խնդրից ազատվելու համար առաջին հերթին հարկավոր է պարզել դրա պատճառն ու ազատվել դրանից, սակայն խնդրի պատճառից ազատվելը չի օգնի անմիջապես ազատվել նաև այտուցից:
Բարեբախտաբար կան նաև շատ պարզ բնական միջոցներ, որոնք կօգնեն մի քանի րոպեում ազատվել այս տհաճ խնդրից: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում դրանցից երկուսը:
- Թարմ վարունգը քերիչով մանրացնել, ավելացնել մեկ թեյի գդալ թթվասեր և լավ խառնել: Ստացված դիմակը քսել կոպերին ու թողնել 15 րոպե:
- 1 ճաշի գդալ անանուխին ավելացնել մեկ բաժակ եռման ջուր, թրմել կես ժամ, այնուհետև ստացված թուրմը լցնել սառույցի կաղապարների մեջ և դնել սառցարան: Ստացված սառույցի կտորներն օգտագործել կոպերը մերսելու համար: